Հայ բասկետբոլիստների ելույթները ԱՄՆ-ում

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց ելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում` NCAA-ում: ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացնում է վերջին օրերն հայ բասկետբոլիստների ելույնթները:

«Հորնեթս Դելևրը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանը, «Բիրհամփթո» թիմի հետ խաղում պարտություն կրեց 66-85 հաշվով: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 9 րոպե և վաստակեց 7 միավոր: 12 հանդիպումից հետո, «Հորնեթս Դելևրը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

«Իդահո Վենդելսը» սեփական հարկի տակ հաղթեց «Նորթ Վեստերն Նազարեն Քրուսադերսին»՝ առավելության հասնելով 87-61 հաշվով: Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղադաշտում անցկացրեց 12 րոպե, և վաստակեց 4 միավոր: «Իդահո Վենդելսը» զբաղեցնում են 4-րդ տեղը:

«Կալիֆորնիա Գոլդեն Բիարսը» շարունակում է հաղթարշավը, այս անգամ թիմն առավելության է հասել «Քալ Փոլի» նկատմամբ՝ 81-55: Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Կուրդօղլյանը («Կալիֆորնիա Գոլդեն Բիարս») խաղադաշտում անցկացրեց 1 րոպե: «Կալիֆորնիա Գոլդեն Բիարսը» գտնվում է 4-րդ հորիզոնականում:

«Գլենդել ՍՍ»-ը պարտվեց «Կոմտոնին»՝ 84-94: Ջեկ Կարապետյանը («Գլենդել ՍՍ») մասնակցեց ամբողջ հանդիպմանը և վաստակեց 15 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 80-59 հաշվով հաղթեց «Նորթ Ֆլորիդա» ակումբին: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրեց 22 րոպե և վաստակեց 7 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում