«Շարժայի կանանց գավաթ». հայ շախմատիստուհիների արդյունքները

Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը, որում ավարտվել են չորրորդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ներկայացուցիչներից Մարիա Գևորգյանը, ով առաջատարների թվում է, այս տուրում ոչ-ոքի խաղաց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Բաիրա Կովանովայի հետ: Համաձայն վիճակահանության` Սուսաննա Գաբոյանն ու Արմինե Բաբայանը չորրորդ տուրում մրցում էին իրար դեմ: Կարճատև պայքարից հետո կողմերը համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:

Չորրորդ տուրից հետո Մարիա Գևորգյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների խմբում: Սուսաննա Գաբոյանը 3 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում, իսկ Արմինե Բաբայանը 13-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում