Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի հիմնական թեկածուները

Հրապարակվել է 2016 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների վերջնական՝ երեք ֆուտբոլիստից բաղկացած ցանկը։

Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ որ լավագույն եռյակում ընդգրկվել են Գաբոնի հավաքականի և «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Սենեգալի հավաքականի և «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Սադիո Մանեն, «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մարեզը։

Ավելի վաղ հրապարակված լավագույն հնգյակից դուրս են մնացել Մոհամեդ Սալահը («Ռոմա», Եգիպտոս) և Իսլամ Սլիմանին («Լեսթեր», Ալժիր)։

Հաղթողի անունը հրապարակվելու է հունվարի 5-ին։ Անցյալ տարի լավագույնի կոչմանն արժանացել է Օբամեյանգը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում