«Ռոման» հաղթեց «Կիևոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ռոման» հյուրընկալեց «Կիևոյին» և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։ «Գայլերից» մեկական գոլ խփեցին Ստեֆան Էլ-Շարավին, Էդին Ջեկոն և Դիեգո Պերոտին, իսկ հյուրերից աչքի ընկավ Ջոնաթան դե Գուզմանը։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Կիևոն» մնաց 25 միավորով՝ 11-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ռոմա» – «Կիևո»՝ 3։1
Գոլերը՝ Էլ-Շարավի 45՛, Ջեկո 52՛, Պերոտի 90+3՛ / 11-մետրանոց – դե Գուզման 37՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում