ՊՍԺ-ն ու «Վոլֆսբուրգը» համաձայնեցրել են Դրաքսլերի տրանսֆերը

«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը ևս մեկ քայլով մոտեցավ «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելուն:

Ըստ «L’Equipe»-ի տեղեկության՝ ֆրանսիական ու գերմանական ակումբները համաձայնեցրել են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Գործարքը կազմելու է 36 միլիոն եվրո:

Ավելի վաղ Դրաքսլերն ու ՊՍժ-ն պայմանավորվել էին անձնական պայմանագրի հարցում:

Գերմանացին դառնալու է փարիզյան ակումբի առաջին նորեկը: Ֆրանսիայի չեմպիոնը մտադիր է նաև հարձակվող ձեռք բերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում