«Շարժայի գավաթ». 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակներ են տոնել

ԱՄԷ-ում շարունակվող «Շարժայի կանանց գավաթ» շախմատային միջազգային մրցաշարում երեկ տեղի են ունեցել 5-րդ տուրի պարտիաները:

Առաջատարների խմբում ընթացող Մարիա Գևորգյանը տարել է 4-րդ հաղթանակը:
Հաղթանակներ են տոնել նաև նաև Սուսաննա Գաբոյանն ու Արմինե Բաբայանը:

5 տուրից հետո երեք շախմատիստուհի` Մարիա Գևորգյանը, Խայալա Աբդուլլան և Աննա Զոզուլյան վաստակել են 4.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Սուսաննա Գաբոյանը վաստակել է 4 միավոր և գտնվում է 5-րդ հորիզոնականում, իսկ 3.5 միավոր վաստակած Արմինե Բաբայանը 9-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում