Իսպանիայի Գավաթ. 1/8 եզրափակիչ. «Բարսելոնան», «Ռեալն» ու «Ատլետիկոն» լուրջ մրցակիցներ ունեն

Տեղի է ունեցել Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

Վերջին 2 տարիների գավաթակիր «Բարսելոնան» մրցելու է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ, «Ռեալին» բաժին է հասել «Սևիլյան», իսկ «Ատլետիկոն» քառորդ եզրափակչի ուղեգիրը վիճարկելու է «Լաս Պալմասի» հետ: Լուիս Էնրիկեի ու Դիեգո Սիմեոնեի թիմերը պատասխան խաղերն անցկացնելու են սեփական հարկի տակ:

1/8 եզրափակչի բոլոր զույգերը

«Լաս Պալմաս» – «Ատլետիկո»
«Ռեալ» – «Սևիլյա»
«Ատլետիկ» – «Բարսելոնա»
«Ալկորկորն» – «Կորդոբա»
«Ռեալ Սոսյեդադ» – «Վիլյառեալ»
«Դեպորտիվո» – «Ալավես»
«Վալենսիա» – «Սելտա»
«Օսասունա» – «Էյբար»

Առաջին խաղերը կայանալու են հունվարի 4-ին, իսկ պատասխանները` մեկ շաբաթ անց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում