Էբուե. Եղիզաբեթ թագուհուն ասացի, որ ցանկանում եմ խնամել նրա շներին

«Արսենալի» նախկին պաշտպան Էմանուել Էբուեն հիշել է լոնդոնյան թիմի այցը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II թագուհուն:

«Երբ այնտեղ հասանք, Թյերի Անրին մոտեցավ ինձ և ասաց. «Էմանուել, սա Բուկինգհեմյան պալատն է, ոչ մի պատմության մեջ չհայտնվես»: Ես ասացի, որ խնդիր չկա, նա կարող է չանհանգստանալ:

Հանդիպման ժամանակ թագուհին բոլորի ձեռքերն էր սեղմում: Այդ ժամանակ նկատեցի նրա կոլգի ցեղատեսակի շանը և ասացի. «Տիկին, տիկին»: Նա շրջվեց և ասաց․ «Լսում եմ Ձեզ»: Ես պատասխանեցի. «Տիկին, ես այլևս չեմ ցանկանում ֆուտբոլիստ լինել, այլ ուզում եմ խնամել Ձեր շներին: Ցանկանում եմ նրանց զբոսանքի տանել, լողացնել և կերակրել: Ուզում շների դայակ դառնալ»:

Անկեղծ եմ ասում, թագուհին ծիծաղում էր: Նույնը նաև արքայազն Ֆիլիպը և մեր ամբողջ թիմը»,- Էբուեի խոսքերն է մեջբերում «The Telegraph»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում