Ռոնալդուի ուղերձը սիրիացի երեխաներին (տեսանյութ)
23/12/2016 18:20
Նմանատիպ
Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեսաուղերձ է հղել սիրիացի երեխաներին։
«Սա Սիրիայի երեխաների համար է։ Մենք գիտենք, թե որքան շատ եք տանջվում դուք։ Ես շատ հայտնի ֆուտբոլիստ եմ, բայց իրական հերոսները դուք եք։ Մի՛ կորցրեք հույսը։ Աշխարհը ձեզ հետ է։ Մենք հոգ ենք տանում ձեր մասին։ Ես ձեզ հետ եմ»,- ասում է Ռոնալդուն։
Ավելի վաղ «Save the Children» կազմակերպությունը հայտարարել էր, որ 31-ամյա ֆուտբոլիստը մեծ նվիրատվություն է կատարել Հալեպի ընտանիքների համար, սակայն գումարի չափը չէր հրապարակել։
A message of hope to the children affected by the conflict in Syria. @SavetheChildren pic.twitter.com/Zsdvu2nuXd
— Cristiano Ronaldo (@Cristiano) 23 декабря 2016 г.
Հետևեք մեզ նաև Telegram-ում