Գյունդողանը բարեհաջող վիրահատվել է (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն այսօր բարեհաջող վիրահատության է ենթարկվել։ 26-ամյա ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի՝ «Ուոտֆորդի» հետ խաղում (2:0)։ Սպասվում է, որ Գյունդողանի վերականգնումը կտևի 6 ամիս։

«Բարև բոլորին։ Ինձ հետ ամեն ինչ կարգին է, այսօրվա վիրահատությունը լավ է անցել։ Սկսում ենք ապաքինման մյուս փուլը»,- գրել է Գյունդողանը «Twitter»-ում և հրապարակել ներկայացված լուսանկարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում