Վենգերն աջակցել է Օզիլին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն աջակցել է կիսապաշտպան Մեսութ Օզիլին, ում վերջին շրջանում շատ են քննադատում խաղերին նվիրվածությամբ չմասնակցելու համար։

-Ես քննադատություններին ուշադրություն չեմ դարձնում։ Մարդիկ իրենց տեսակետն ունեն, և դա նորմալ է։ Ֆուտբոլիստները պետք է ուշադրություն դարձնեն մարզիչների դիտարկումներին և քննադատություններին։

Երբ թիմը գնդակով չէ, Օզիլը կատարում է այն աշխատանքը, որը բոլորն են անում։ Ես նրան ազատ գործելու հնարավորություն չեմ տալիս։ Մեսութը խաղադաշտում աշխատում է շատ տքնաջան, քան ոմանք կարող են մտածել։ Ֆուտբոլիստի կյանքում անկումային շրջաններն անխուսափելի են, սակայն Մեսութն իր աշխատանքը լավ է կատարում,- Վենգերի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Մեսութ Օզիլը մասնակցել է 16 խաղի, խփել է 5 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում