Ջոկովիչն ու Ռաոնիչը պատրաստվում են Ավստրալիայի Բաց առաջնությանը (լուսանկար)

Աշխարհի երկրորդ և երրորդ ռակետներ Նովակ Ջոկովիչն ու Միլոշ Ռաոնիչը միասին են պատրաստվում Ավստրալիայի Բաց առաջնությանը։ Սերբ թենիսիստը, ով մրցաշարի գործող չեմպիոնն է, «Twitter»-ի իր էջում հրապարակել է կանադացի Ռաոնիչի հետ ստորև ներկայացված լուսանկարները և գրել է․

««Australian Open», մենք քեզ տեսնում ենք»։

Հավելենք, որ այս տարի «Մեծ Սաղավարտի» առաջին մրցաշարը կայանալու է հունվարի 16-29-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում