«Մանչեսթեր Սիթին» «Սաութհեմփթոնի» պաշտպանի համար 60 մլն եվրո է առաջարկում

«Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, հնարավոր է, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխի ակումբը։ 

«The Telegraph»-ը հաղորդում է, որ 25-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին» և պատրաստել է շահավետ առաջարկ։ 

«Քաղաքայինների» ղեկավարությունը վան Դեյկի տրանսֆերի համար առաջարկում է 60 մլն եվրո, սակայն «Սաութհեմփթոնը» պատրաստ է վաճառել իր ֆուտբոլիստին միայն 70 մլն եվրոյի դիմաց։ Հավանական գործարքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվում։

Վիրջիլ վան Դեյկն անցյալ ամռանն է «Սելթիկից» տեղափոխվել «Սաութհեմփթոն» և դարձել առանցքային ֆուտբոլիստ։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումներին։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում