«Միլանը»՝ Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Քաթարում կայացավ Իտալիայի Սուպերգավաթի՝ «Յուվենտուս» – «Միլան» հանդիպումը։

Դոհայի «Ջասիմ Բին Համադ-Ալ Սադդ» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերը մեկական գնդակ խփեցին։ 18-րդ րոպեին Ջորջիո Կյելինին առաջ մղեց թուրինցիներին, իսկ 20 րոպե անց Ջակոմո Բոնավենտուրան վերականգնեց հավասարությունը։

Երկրորդ խաղակեսն անցավ ակտիվ պայքարում․ և՛ Բուֆֆոնի, և՛ Դոնարումայի պաշտպանած դարպասի մոտ եղան վտանգավոր պահեր, սակայն գոլեր չարձանագրվեցին։ Հավելյալ ժամանակում ևս թիմերը գոլեր չխփեցին, և սուպերգավաթակիրը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, որն առավել դիպուկ իրացրին «Միլանի» ֆուտբոլիստները՝ 4։3:

Այսպիսով, Սուպերգավաթների թվով (7) «Միլանը» հավասարվեց «Յուվենտուսին», ավելի վաղ «Միլանը» սուպերգավաթակիր էր դարձել 1988, 1992, 1993, 1994, 2004 և 2011 թվականներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում