Ռոնալդուն ու ընկերուհին՝ պապարացիների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)

Լրատվամիջոցները շարունակում են ուշադրությամբ հետևել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անձնական կյանքին։ Պորտուգալացի ֆուտբոլիստին և նրա նոր ընկերուհուն՝ Ջորջինա Ռոդրիգեսին պապարացիները լուսանկարել են Մադրիդի ռեստորաններից մեկում ընթրելիս։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Կրիշտիանու Ռոնալդուն Ջորջինայի հետ ծանոթացել է «Dolce&Gabbana»-ի ցուցադրության ժամանակ:

Ջորջինա Ռոդրիգեսը ո՛չ մոդել է, ո՛չ դերասանուհի, ո՛չ էլ աստղային կերպար։ Նա որպես վաճառողուհի աշխատել է Մադրիդի կենտրոնում տեղակայված «Gucci» խանութում, սակայն վերջերս դուրս է եկել աշխատանքից, քանի որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները սկսել են հաճախ այցելել խանութ՝ փորձելով ճշտել ֆուտբոլիստի հետ հարաբերությունների լրջությունը։

Ռոնալդուն և Ջորջինան իրենց սիրավեպի վերաբերյալ դեռևս որևէ մեկնաբանություն չեն տվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում