«Վոլֆսբուրգը» պաշտոնապես հաստատել է Դրաքսլերի՝ ՊՍԺ տեղափոխությունը

«Վոլֆսբուրգը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի՝ «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխությունը։

23-ամյա գերմանացին պաշտոնապես կդառնա փարիզյան ակումբի ֆուտբոլիստ հունվարին, նա կկնքի 4-ամյա պայմանագիր։ Ակումբները գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկատվություն չհրապարակելու որոշում են կայացրել։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ նոր ակումբում Դրաքսլերը խաղալու է «23» համարի մարզահագուստով։

Հիշեցնենք, որ Յուլիան Դրաքսլերը 2015 թվականի օգոստոսին էր «Շալկեից» տեղափոխվել «Վոլֆսբուրգ», որի կազմում անցկացրել է 45 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում