Վենգեր․ Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ որոշում կկայացնեմ գարնանը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆրանսիացի մասնագետն «Արսենալը» գլխավորում է 1996 թվականից, իսկ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի ամառ։

-Ես կտեսնեմ, թե գարնանը թիմն ինչ դիրքում կլինի և ըստ այդմ պայմանագրի երկաձգման վերաբերյալ որոշում կկայացնեմ։ Ակումբում ինձ հասկանում են, քանի որ ես երկար տարիներ է՝ այստեղ եմ ու ունեմ հատուկ իրավունքներ։ Բոլորս մեկ նավակում ենք,- Վենգերի խոսքը մեջբերված է «Goal»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում