Դի Մարիայի գործակալները բանակցում են չինական ակումբների հետ

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է կարիերան շարունակել Չինաստանի առաջնությունում,- հայտնում է «L’Équipe»-ը:

28-ամյա ֆուտբոլիստի գործակալները, Ժորժե Մենդեշի գլխավորությամբ, հնարավոր տրանսֆերի կապակցությամբ բանակցություններ են վարում չինական ակումբների հետ:

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին, նախորդինի համեմատ, իր խաղով չի տպավորում․ Ֆրանսիայի առաջնությունում Դի Մարիան մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում