Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչները

Ֆրանսիական «L’Equipe» պարբերականը հրապարակել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցանկը։

Առաջին տեղում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է, ով ամսական «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) ստանում է 1,56 միլիոն եվրո:

Լավագույն եռյակում են նաև «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան (ամսական 1,48 միլիոն) և «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն (1,36):

Ամբողջական ցուցակը հետևյալ կազմն ունի

1.Լուիս Էնրիկե («Բարսելոնա») – ամսական 1,56 միլիոն
2.Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի») – 1,48 մլն
3. Ժոզե Մոուրինյու («Մանչեսթեր Յունայթեդ») – 1,36 մլն
4. Կարլո Անչելոտի («Բավարիա») – 1 մլն
5. Արսեն Վենգեր («Արսենալ») – 820 հազար
7. Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո») – 770 հազար
6. Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ») – 692 հազար
8. Անտոնիո Կոնտե («Չելսի») – 641 հազար
9. Զինեդին Զիդան («Ռեալ») – 449 հազար
10. Ունաի Էմերի (ՊՍԺ) – 420 հազար
11. Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս») – 415 հազար
12. Թոմաս Տուխել («Բորուսսիա» Դ.) – 340 հազար

Հետևեք մեզ նաև Telegram-ում