«Բարսելոնան» ու «Վալենսիան» համաձայնության են հասել. տրանսֆերը կկազմի 30 միլիոն եվրո
25/12/2016 12:18
Նմանատիպ
«Բարսելոնան» «Վալենսիայի» հետ պայմանավորվել է աջ պաշտպան Ժոաու Կանսելուի տրանսֆերի շուրջ,- հայտնում է «Sport.es»-ը:
22-ամյա պորտուգալացին, իր հերթին, կատալոնական ակումբի հետ համաձայնեցրել է 5 տարվա անձնական պայմանագրի կետերը: Տեղափոխությունը կկայանա 2017 թվականի ամռանը: Տրանսֆերը կազմելու է 30 միլիոն եվրո:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կանսելուն մասնակցել է 15 խաղի, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում