Ձաձան իսպանական թիմ տեղափոխվելու համար համաձայն է աշխատավարձի նվազեցման

«Վեսթ Հեմի» հարձակվող Սիմոնե Ձաձան, ում տրասֆերային իրավունքները պատկանում են «Յուվանտուսին», կարող է կարիերան շարունակել «Վալենսիայում»:

Իսպանական ակումբ տեղափոխվելու համար իտալացին պատրաստ է աշխատավարձի 30 տոկոս նվազեցման,- գրում է «Calciomercato»-ն: Ներկայումս 25-ամյա ֆուտբոլիստը տարեկան ստանում է 3,5 միլիոն եվրո:

«Վեսթ Հեմն» ամռանը 5 միլիոն եվրոյով վարձակալել էր Ձաձային՝ հետագայում ամբողջական տրանսֆերը 20 միլիոնով գնելու հնարավորությամբ: Հարձակվողն ԱՊԼ-ում 8 խաղի է մասնակցել, որոնցում գոլային գործողություններով աչքի չի ընկել, ինչից հետո լոնդոնցիները որոշել են չգնել տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում