Լևանդովսկին՝ Գվարդիոլայի ու Անչելոտիի տարբերությունների մասին

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին համեմատել է մյունխենյան թիմի ներկայիս ու նախկին մարզիչներ Կարլո Անչելոտիին ու Խոսեպ Գվարդիոլային:

«Գվարդիոլան տակտիկայի վարպետ էր: Նա վերլուծում էր մրցակիցներին և խաղը բազմաթվի մանրուքների բաժանում: Երբեմն նա չափազանց անհամբեր էր: Անչելոտին մարզումներին այլ կերպ է վերաբերվում: Նա ֆուտբոլիստներին խաղադաշտում ընտրության ավելի շատ ազատություն է տալիս:

Նախորդ մրցաշրջաններում լավ էինք խաղում, սակայն ամենակարևոր փուլերում մեր ուժերը չէր բավարարում: Չեմ կարող ասել, թե ինչու: Այս անգամ այդ անկումը շուտ սկսվեց, այնպես որ՝ հույս ունենք մրցաշրջանի վերջում լավ մարզավիճակում կլինենք»,- լեհ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Przeglad Sportowy»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում