Բալոտելլի. Մակգրեգո՛ր, իսկական չեմպիոն կլինես միայն Պետրոսյանին հաղթելու դեպքում

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելլին փորձում է մենամարտ կազմակերպել UFC-ի (խառը մարտարվեստներ) թեթև քաշային կարգի չեմպիոն Կոնոր Մակգրեգորի ու Իտալիայում բնակվող հայ քիքբռնցքամարտիկ Գևորգ (Ջիորջիո) Պետրոսյանի միջև:

«Կոնո՛ր, դու հիանալի մարտիկ ես, բայց չեմպիոնների չեմպիոնը դառնալու համար քեզ անհրաժեշտ է հաղթել իսկական չեմպիոն Գևորգ Պետրոսյանին:

Մարդիկ, չէ ո՞ր դուք ցանկանում եք, որ այդ մենամարտը կայանա»,- «Instagram»-ի իր էջում գրել է իտալացի ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում