Ալեքսիս Սանչեսը չգիտի՝ ով է Իլկայ Գյունդողանը (տեսանյութ)

Պարզվում է՝ «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի ճանաչում Գերմանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին։

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» (2:1) հանդիպմանը «քաղաքայինները», իրենց աջակցությունը հայտնելով ծնկի վնասվածք ստացած Գյունդողանին, խաղադաշտ էին դուրս եկել «8» համարի մարզաշապիկներով։ 

Սանչեսը «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյից ճշտել է, թե ի՞նչ «8» համար է գրված մարզաշապիկին։ Երբ Բրավոն պատասխանել է, որ Գյունդողանի համարն է, Սանչեսը  հարցել է․ «Երիտասարդականի՞ խաղացող»։ Կլաուդիո Բրավոն նշել է․ «Ո՛չ, նա Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ է», իսկ Սանչեսն ասել է․ «Հահահա, ես ոչինչ չգիտեմ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում