Նորայր Գյոզալյան․ «Բանանց» տեղափոխվելն իմ ցանկությունն էր

«Բանանցի» հետ պայմանագիր կնքած Նորայր Գյոզալյանը խոսել է տեղափոխության, ակումբի և իր նպատակների մասին։

«Իմ ցանկությունն էր «Բանանց» տեղափոխվելը: Խոսեցի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի և գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի հետ. նրանք նույնպես նույնն էին ցանկանում և այդպես ստացվեց վերադարձս:

Ես «Բանանցում» եմ անցկացրել 13 տարի և շատ հաճելի է վերադառնալը: Հուսով եմ, որ իմ խաղով ու գոլերով կկարողանամ թիմին օգնել լինել այնտեղ, որտեղ պետք է լինի, իսկ ակումբն էլ ինձ հնարավորություն կտա հաջողություններ ունենալ իմ կարիերայում:

Պետք է պայքարենք և փորձենք առաջնությունում որքան հնարավոր է շատ միավորներ հավաքել: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հաջող խաղանք ու նվաճենք գավաթը: Վստահ եմ, որ կարող ենք դա անել, քանի որ լավ տղաներ են հավաքված և աշխատում է լավ մարզչական կազմ:  

Իմ առջև նպատակ եմ դրել, որպեսզի ամեն ինչ անեմ և իմ խաղով ու գոլերով օգնեմ թիմին հասնել թիմի առջև դրված նպատակներին»,- ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Գյոզալյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում