Ֆեդերեր․ Կարծում եմ՝ Ջոկովիչը դեռ կվերադառնա առաջին հորիզոնական

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով ռեկորդակիր է «Մեծ Սաղավարտի» տիտղոսների քանակով (17) և ATP վարկանիշային աղյուսակը գլխավորելու ժամանակահատվածով, կարծիք է հայտնել աշխարհի ներկայիս առաջին և երկրորդ ռակետների՝ Էնդի Մարեյի ու Նովակ Ջոկովիչի մրցակցության մասին։

-Չեմ զարմացել, որ Էնդին դարձել է աշխարհի առաջին ռակետը։ Նա շատ մրցաշարերում հաղթեց, հաջողությամբ հանդես եկավ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում, և ես սպասում էի, որ նա կդառնա առաջինը։ Նովակը տարին հիանալի սկսեց, դրա համար շատերի համար զարմանալի է Մարեյին տեսնել վարկանիշային աղյուսակի առաջին տեղում։ Աշխարհի առաջին ռակետ դառնալը և տարին առաջին տեղով ավարտելը տարբեր բաներ են։ Կարելի է ընդամենը մի քանի շաբաթ լինել առաջատար, բայց տարվա արդյունքներով առաջինը լինելն այլ է։ Այնպես որ՝ Էնդիի հաջողությունը հարգանքի է արժանի։

Միևնույն ժամանակ մտածում եմ, որ Նովակը դեռ կվերադառնա առաջին հորիզոնական։ Առաջիկա մի քանի ամիսներին նրա համար բարդ կլինի, հետո կարևոր կլինի վնասվածքներից խուսափելն ու անձնական մրցակցությունը։ Եկող տարի առաջինի կոչման համար պայքարելու են հենց Նովակն ու Էնդին։ Նրանց պայքարին միանալու համար մյուս թենիսիստները պետք է առնվազն հաղթեն «Մեծ Սաղավարտի» երկու մրցաշարերում, ինչը քիչ հավանական է,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է «The Telegraph»-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում