Գվարդիոլա. Առայժմ չենք պատրաստվում ձեռք բերել Վան Դեյկին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն տեղեկությունները, ըստ որոնց «քաղաքայինները» պատրաստվում են գնել «Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Վիջիլ վան Դեյկի տրանսֆերը:

«Վան Դեյկը մեզ մո՞տ է գալու: Միայն «Սաութհեմփթոնի» կազմում:
Նա այլ թիմի ֆուտբոլիստ է, և մենք չենք պատրաստվում ձեռք բերել նրան, բայց խոսքը ներկայիս դրության մասին: Ոչ ոք չգիտի՝ մեկ շաբաթից կմտածե՞նք այդ մասին, թե՞ ոչ: Ինչ-որ բան կարող է փոխվել: Որոշ դրքերում մեզ համալրումներ անհրաժեշտ են»,- կատալոնացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստի համար 50 միլիոն ֆունտ վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում