«Չելսին» 12-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և ակումբային ռեկորդ սահմանեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Չելսին» շարունակում է տպավորիչ ելույթների շարքը։

18-րդ տուրում Անտոնիո Կոնտեի թիմը սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ․ Պեդրո Ռոդրիգեսը դարձավ դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Էդեն Ազարը։

«Չելսիի» համար սա Պրեմիեր լիգայում 12-րդ անընդմեջ հաղթանակն էր, ինչը նոր ակումբային ռեկորդ է։ Նշենք, որ Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում անընդմեջ հաղթանակների քանակով ռեկորդակիրն «Արսենալն» է՝ 13։

Այս հաղթանակից հետո «Չելսին» 46 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորնմուտը» մնաց 21 միավորով՝ 13-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Չելսի» – «Բորնմուտ»՝ 3։0
Գոլերը՝ Պեդրո 24՛, 90+3՛, Ազար 49՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում