«Արսենալը» հաղթեց «Վեսթ Բրոմվիչին», «Լեսթերը» պարտվեց «Էվերթոնին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 86-րդ րոպեին խփեց Օլիվյե Ժիրուն։

Այս հաղթանակից հետո «զինագործներն» ունեն 37 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Բրոմվիչը» 23 միավորով 9-րդ տեղում է։

Զուգահեռաբար ընթացող խաղում Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Լեսթերը» տանը 0։2 հաշվով զիջեց «Էվերթոնին»․ հաշիվը 51-րդ րոպեին բացեց Կևին Միրալյասը, իսկ 91-րդ րոպեին աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն։

18-րդ տուրից հետո «Լեսթերն» ունի 17 միավոր և գտնվում է 16-րդ տեղում, իսկ «Էվերթոնը» 26 միավորով 7-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում