«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Հալ Սիթիին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարներից «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Հալ Սիթիին» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Հաշիվը 72-րդ րոպեին բացեց Յայա Տուրեն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը, 6 րոպե անց Կելեչի Իխեանաչոն կրկնապատկեց առավելությունը, իսկ ավելացված չորրորդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Կյորտիս Դևիսը։

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 39 միավոր և վերադարձել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական․ «Մանչեսթեր Սիթին» 7 միավորով է զիջում միանձնյա առաջատար «Չելսիին»։ «Հալ Սիթին» մնաց 12 միավորով՝ վերջին տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում