Գվարդիոլա․ Առաջին կեսում ֆուտբոլիստները մոռացել էին դարպասի տեղը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Հալ Սիթիի» հետ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ «Քինգսթոն Քոմունիքեյշնում» կայացած խաղում «քաղաքայինները» 3։0 հաշվով հաղթանակ են տոնել։

-Ես հաճույք ստացա, քանի որ թիմը հաղթեց, սակայն, ինչպես միշտ, հեշտ չէր։ Առաջին կեսում ֆուտբոլիստները մոռացել էին, թե որտեղ է գտնվում դարպասը, սակայն ընդմիջումից հետո հարձակվողները լավ խաղացին։ Առաջին գոլից հետո խաղը հեշտացավ։

Մեզ վրա հսկայական ճնշում են գործադրում, քանի որ առաջնությունում անասելի մրցակցություն է, իսկ մյուս առաջատարները հաջող են հանդես գալիս։ Մեզ համար յուրաքանչյուր հանդիպում եզրափակչի գին ունի,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է «BBC Sport»-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում