Կոնտե․ Սա ֆանտաստիկ շարք է, որը պետք է շարունակել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Բորնմուտի» նկատմամբ տոնած հաղթանակի և 12 անընդմեջ հաղթանակներից բաղկացած ռեկորդային շարքի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Լավ հանդիպում անցկացրինք։ Կարող էինք ավելի շատ խփել, սակայն ես գոհ եմ ֆուտբոլիստների՝ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքից։ Մենք խաղում էինք առանց երկու կարևոր ֆուտբոլիստների՝ Դիեգո Կոստայի և Կանտեի, սակայն գլուխ հանեցինք։ Առաջին անգամ էինք խաղում առանց «մաքուր հարձակվողի»՝ չնայած մարզումների ընթացքում պարբերաբար փորձել էինք այդ մոդելը։

Պրեմիեր լիգայում 12 անընդմեջ հաղթանակ տոնելը հեշտ չէ։ Սա ֆանտաստիկ շարք է, սակայն այն պետք է շարունակել։ Հիմա յուրաքանչյուր թիմ ցանկանում է ընդհատել մեր հաղթարշավը,- Կոնտեի խոսքը մեջբերել է «BBC Sport»-ը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետո «Չելսին» 46 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում