Առանց Լեբրոն Ջեյմսի «Կլիվլենդի» սարսափելի վիճակագրությունը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը «Կլիվլենդը» հյուրընկալվելիս 90:106 հաշվով պարտվել է «Դետրոյթին»: Այդ խաղին չի մասնակցել «Կավալերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը:

«The Score»-ը տեղեկացնում է, որ 2014 թվականին «Կլիվլենդ» վերադառնալուց հետո NBA-ի չեմպիոնները երեք մրցաշրջանների ընթացքում 22-րդ խաղն անցկացրեցին առանց թիմի աստղային թեթև հարձակվողի:

Այդ 22 հանդիպումներից «Կավսը» պարտվել է 18-ում և առավելության հասել միայն 4 մրցավեճերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում