Պուլիս. «Արսենալի» կազմն ավելի ուժեղ է, քան «Չելսիինը»

«Վեսթ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսն Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղից հետո խոսել մրցակցի և «Չելսիի» կազմերի մասին:

«Եթե համեմատենք «Արսենալի» ու «Չելսիի» կազմեր, ապա «զինագործներին» ավելի ուժեղ կլինի: Հետաքրքիր է, թե «Չելսին» ինչ է անելու կազմը համալրելու համար: Կարծում եմ՝ նրանք հունվարին գումարներ կծախսեն: Դժվար թե բավարարվեն իրենց տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներով:

Առաջատար ակումբների համար հետաքրքիր տրանսֆերային պատուհան է սպասվում»,- ուելսցու խոսքն է մեջբերում «Mirror»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում