Իբրահիմովիչը 2016 թվականին 50-րդ գոլը խփեց և զիջում է միայն 1 խաղացողի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կրկնել է օրացույցային տարում ակումբի կազմում իր խփած գոլերի թիվը,- տեղեկացնում է «FOX Sports»-ը:

35-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականին նախկին ակումբ «Պարի Սեն Ժերմենի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 50 գոլ է խփել: Իբրահիմովիչը նման արդյունք գրանցել էր նաև 2012 թվականին:

Այս տարվա ընթացքում ակումբային ֆուտբոլում Իբրահիմովիչից շատ գոլ խփել է միայն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով աչքի է ընկել 51 անգամ:

Դեկտեմբերի 31-ին կայանալիք «Միդլսբրոյի» հետ խաղում 34-ամյա ֆուտբոլիստը կարող է շրջանցել արգենտինացուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում