Գվարդիոլա. Մենք «Չելսիից» 7 խաղ ավելի ենք անցկացրել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել Անգլիայի առաջնությունում չեմպիոնության պայքարի մասին:

«Մենք «Չելսիից» 7 խաղ ավելի ենք խաղացել, որովհետև նրանք հանդես չեն գալիս եվրագավաթներում: Մեզ համար դժվար կլինի նման օրացույցով չեմպիոն դառնալ: Մի քանի տարի առաջ «Լիվերպուլը» շատ էր մոտեցել տիտղոսին, որովհետև շաբաթական մեկ խաղ էր անցկացնում: Նախորդ մրցաշրջանում նույնը տեղի ունեցավ «Լեսթերի» հետ, իսկ այս խաղարկությունում` «Չելսիի» ու կրկին նույն «Լիվերպուլի»:

Այնուամենայնիվ, օրացույցը նշանակություն չունի, քանի դեռ մեկ թիմը 12 անընդմեջ հաղթանակ է տանում: Մենք պետք է առավելության հասնենք յուրաքանչյուր մրցավեճում, եթե ցանկանում ենք մրցաշրջանի վերջում առաջին տեղում լինենք»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում «BBC Sport»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում