«Շարժայի գավաթ»․ Մարիա Գևորգյանը՝ բրոնզե մեդալակիր

ԱՄԷ-ում ավարտվել է «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը։

Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Մարիա Գևորգյանն ու Արմինե Բաբայանը մրցեցին միմյանց դեմ, պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Մեր մյուս ներկայացուցիչ Սուսաննա Գաբոյանը մրցաշարն ավարտեց հաղթանակով։

9 տուրից բաղկացած մրցաշարում, որի մասնակիցների թիվը 40 էր, 7․5 միավորով հաղթող ճանաչվեց Գերմանիայի ներկայացուցիչ Աննա Զոզուլիան։ Ադրբեջանուհի Խայալա Աբդուլան 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Մարիա Գևորգյանը 6․5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։

Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը նույնպես լավ արդյունք ցույց տվեցին՝ 6 միավորով զբաղեցնելով համապատասխանաբար 7-րդ և 8-րդ տեղերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում