Մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը

Դեկտեմբերի 26-ին, Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը։

Կայացել են 5 տուրի պարտիաներ, որոնց արդյունքներով 5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուկրաինայի ներկայացուցիչ Անտոն Կորոբկովը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4․5 միավորով երկրորդ տեղում է, իսկ Լեվան Պանսուլաիան եզրափակում է լավագույն եռյակը՝ 4 միավոր։ Նույնքան ունի Հրանտ Մելքումյանը, սակայն նա լրացուցիչ ցուցանիշներով 9-րդ տեղում է։ Հայաստանի ներկայացուցիչներից Վլադիմիր Հակոբյանն էլ վաստակել է 3 միավոր։

Նշենք նաև, որ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, մրցաշարի ֆավորիտներից Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան վաստակել են 3․5 միավոր։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում