Կարեն Գրիգորյանն ու Գևորգ Հարությունյանը մասնակցում են միջազգային մրցաշարի

Իսպանիայում մեկնարկել է «Սիուդադ դե Լորկա» միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում է 169 շախմատիստ, որոնց թվում` 17 գրոսմայստեր և 13 միջազգային վարպետ:

«Սիուդադ դե Լորկան» կտևի մինչև դեկտեմբերի 30-ը, կանցկացվի 9 տուր։ Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Գևորգ Հարությունյանը։ Կայացած 2 տուրից հետո Կարենը 2 միավորով կիսում է 1-10-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով նա երկրորդ է։ Գևորգ Հարությունյանը տոնել է մեկ հաղթանակ, իսկ այս պահին դեռևս ընթանում է նրա երկրորդ պարտիան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում