Մարադոնա․ Գիտեի, որ Ջոկովիչը դառնալու է աշխարհի առաջին թենիսիստը

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պատմել է, որ լավ հարաբերություններ ունի աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի հետ։

-Նովակի հետ առաջին անգամ հանդիպել եմ Աբու Դաբիում։ Մի քանի տարի առաջ էր, երբ նա դեռ չորրորդ, հինգերորդ կամ յոթերորդ ռակետն էր։ Նովակի խաղը տեսնելով՝ հասկացա, որ նա կդառնա աշխարհում առաջինը։ Նրա հետ թենիս ու ֆուտբոլ ենք խաղացել։ Ջոկովիչը պատմել է իր ծանր մանկության, Սերբիայում պատերազմի մասին․․․ Պատմել է, թե ինչպես է մարզումների համար այնպիսի վայրեր ընտրել, որտեղ քիչ հավանական կլինեն պայթյունները։ Ես միշտ հիշում եմ դա։

Նովակն արգենտինացի լրագրողներից մեկի միջոցով նախապես տեղեկացրել էր, որ իմ ինքնագրով մարզաշապիկ է ուզում, բայց նա չգիտեր, որ ես էլ նրա ստորագրությամբ շապիկ էի ուզում,- Մարադոնայի խոսքը մեջբերել է «B92»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում