Կոնտեն լրագրողներին գարեջուր է հյուրասիրել

«BBC»-ի լրագրող Ջոն Սաուտհոլը պատմել է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Բորնմուտի» հետ հանդիպումից (3:0) հետո մի խումբ լրագրողների գարեջուր է հյուրասիրել։

-Հետխաղյա մամուլի ասուլիսից հետո Անտոնիո Կոնտեն որոշ լրագրողների հրավիրեց փաբ՝ գարեջուր ըմպելու։ Գնացինք մարզադաշտին մոտ գտնվող փաբերից մեկը, և նա մեզ գարեջուր հյուրասիրեց,- Սաուտհոլի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից։

Հիշեցնենք, որ 18-րդ տուրից հետո «Չելսին» 46 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Բացի այդ, Կոնտեի թիմը Պրեմիեր լիգայում 12 անընդմեջ հաղթանակ է տոնել, ինչն ակումբային ռեկորդ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում