Ռոնալդուի՝ 2016 թվականին խփած բոլոր գոլերը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն հերթական արդյունավետ տարին անցկացրեց․ պորտուգալացին 2016 թվականին 42 գոլ խփեց «Ռեալի» կազմում, 13 անգամ աչքի ընկավ հավաքականում։ Մադրիդյան թիմի կազմում Ռոնալդուն 31 գոլ խփել է Իսպանիայի առաջնությունում, 7 գոլ՝ Չեմպիոնների լիգայում, 4 անգամ էլ աչքի է ընկել Աշխարհի ակումբային առաջնությունում։

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որ 6 տարի անընդմեջ 50 և ավելի գոլ է խփում։ 2011 թվականին նա խփել է 60 գոլ, մեկ տարի անց՝ 63։ 2013 թվականը Ռոնալդուի կարիերայի ամենաարդյունավետ տարին էր՝ 69 գոլ։ 2014-ին Կրիշտիանուն աչքի է ընկել 61 անգամ, 2015-ին՝ 57։

«Ոսկե գնդակի» քառակի մրցանակակրի՝ 2016 թվականի ընթացքում խփած բոլոր գոլերը ներկայացված են տեսանյութում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում