«Լիվերպուլը» վստահ հաղթանակ տոնեց «Սթոք Սիթիի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լիվերպուլը» խոշոր հաշվով առավելության հասավ «Սթոք Սիթիի» նկատմամբ․ «Էնֆիլդում» կայացած հանդիպումն ավարտվեց 4։1 հաշվով։

Յուրգեն Կլոպի սաներից Ադամ Լալանան, Ռոբերտո Ֆիրմինոն, Դենիել Սթարիջը մեկական գոլ խփեցին, դաշտի տերերի օգտին մեկ գոլ էլ գրանցվեց Գանելի Իմբուլայի ինքնագոլի արդյունքում, իսկ հյուրերի միակ գնդակն արձանագրվեց Ջոնաթան Ուոլտերսի շնորհիվ։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 40 միավոր և վերադարձել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական․ Կլոպի թիմը 6 միավորով է զիջում առաջատար «Չելսիին»։ «Սթոք Սիթին» մնաց 21 միավորով՝ 13-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Լիվերպուլ» – «Սթոք Սիթի»՝ 4։1
Գոլերը՝ Լալանա 34՛, Ֆիրմինո 44՛, Իմբուլա 59՛ / ինքնագոլ, Սթարիջ 70՛ – Ուոլտերս 12՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում