Արագ շախմատի աշխարհի առաջնություն. հայ գրոսմայստերների արդյունքներն ու դիրքերը

Քաթարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը։ Մրցումային երկրորդ օրը կայացել է ևս 5 տուր։

Ընդհանուր կայացած 10 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վասիլի Իվանչուկը, ով վաստակել է 8 միավոր։ Մամեդյարովն ու Նեպոմնյասհչին ունեն 7․5 միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար, 2-րդ և 3-րդ տեղերը։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 7 միավորով 4-րդ տեղում է։ Արոնյանը մրցումային երկրորդ օրը հաղթել է Կորոբկովին, պարտվել Մամեդյարովին, ոչ-ոքի է խաղացել Նեպոմնյաշչիի, Կարլսենի և Գրիշչուկի հետ: 7 միավոր ունեն նաև Կարլսենը, Անանդը, Կորոբկովը, Գրիշչուկը, Լին, Դոմինգեսը։

Հայաստանի ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 6․5 միավորով կիսում է 11-20-րդ տեղերը։ Լրացուցիչ միավորներով նա 15-րդն է։ Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով կիսում է 21-29-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով նա 25-րդն է։

Այսօր արագ շախմատի աշխարհի առաջնության մրցաշարային վերջին օրն է, կկայանա ևս 5 տուր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում