Կլոպ. Գվարդիոլան ներկա՞ էր մեր խաղին. մի՞գուցե ցանկացել է լավ ֆուտբոլ դիտել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք խաղից առաջ խոսել է առաջիկա մրցակցի մասին: Գերմանացին նաև կատակով պատասխանել է, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ «Սթոք Սիթի» դեմ մրցավեճին (4:1) ներկա է եղել նաև «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Ես անկեղծորեն հարգում եմ «Մանչեսթեր Սիթիին», բայց ընթացիկ մրցաշրջանի ընթացքում նրանց մարզադաշտում չեմ եղել և նույնիսկ որևէ խաղ չեմ դիտել: Մի՞գուցե Գվարդիոլան «Էնֆիլդ» էր եկել լավ ֆուտբոլ դիտելու:

Երկու թիմերին բարդ, բայց գրավիչ խաղ է սպասում: Մեզ համար լավագույն նորությունն այն է, որ հանդիպումը կայանալու է մեր հարկի տակ: Նրանք հիանալի թիմ ունեն, բայց մերն էլ վատը չէ: Հիանալի խաղ է սպասվում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը:

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա դեկտեմբերի 31-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում