Անա Իվանովիչն ավարտում է կարիերան

Սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը որոշել է ավարտել կարիերան։ Այս մասին 29-ամյա մարզուհին գրել է «Facebook»-ի իր պաշտոնական էջում։

«Ես որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ կարիերաս։ Սա բարդ որոշում էր, սակայն կան նաև դրական կողմեր։ Սկսել եմ թենիսով զբաղվել 5 տարեկանում։ Ծնողներս այս ամբողջ ընթացքում աջակցել են ինձ, անգամ, երբ դարձա առաջին ռակետը։ Դա տեղի ունեցավ 2008 թվականի «Ռոլան Գարրոսի» արդյունքներով․ ես հասա բարձունքի, որի մասին անգամ չէի երազում։

WTA-ում 15 տիտղոս եմ նվաճել, հաղթել եմ «Մեծ Սաղավարտում», 5 անգամ մասնակցել եմ Ֆեդերացիաների գավաթի եզրափակչին։ Ըստ իս, սա վատ արդյունք չէ Սերբիայից հասարակ աղջկա համար։ Սակայն յուրաքանչյուր մարզաձև պահանջում է ֆիզիկական պատրաստվածություն։ Ես մի քանի վնասվածք եմ ունեցել և այլևս չեմ կարող հանդես գալ բարձր մակարդակով»,- գրել է թենիսիստուհին։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում