«Յուվենտուսը» մոտ է ձմեռային առաջին տրանսֆերին

«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Ջենոայի» կիսապաշտպան Տոմաս Ռինկոնը ժամանել է Թուրին:

28-ամյա ֆուտբոլիստն արդեն «Jmedical» բժշկական կենտրոնում է, որտեղ բուժզննում է անցնում «Ծեր սինյորայի» համար:

«Բյանկոներին» վենեսուելացու վարձակալության համար վճարելու է 2 միլիոն եվրո: Թուրինցիներն իրավունք կունենան հետագայում 7 միլիոն եվրոյով գնելու ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:

Ռինկոնն Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 16 խաղի, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում