Վասիլի Իվանչուկը` արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը:

15 տուրից հետո երեք շախմատիստ` Վասիլի Իվանչուկը, Ալեքսանդր Գրիշչուկը և Մագնուս Կարլսենը վաստակել են 11-ական միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո չեմպիոնի տիտղոսը նվաճել է Վասիլի Իվանչուկը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ալեքսանդր Գրիշչուկը, իսկ Մագնուս Կարլսենն արժանացել է բրոնզե մեդալի։

Հայ շախմատիստներից Լևոն Արոնյանը վաստակել է 9.5 միավոր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը, Հրանտ Մելքումյանը 9 միավորով հայտնվել է 18-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը գրավել է 39-րդ տեղը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում