Սերենա Ուիլյամսը նշանվել է հայ գործարարի հետ

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոնուհի Սերենա Ուիլյամսը նշանվել է «Reddit» սոցիալական տեղեկատվական կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ,- հայտնում է WTA-ի պաշտոնական կայքը:

33-ամյա Օհանյանն ամերիկահայ գործարար է: Նա նաև ակտիվիստ է, ներդրումներ է կատարում, գրքերի հեղինակ է, ինչպես նաև ռադիոհաղորդում է վարում: Ալեքսիսը ծնվել է Նյու Յորքում, ավարտել է Վիջինյայի համալսարանը, բնակվում է Սան Ֆրանցիսկոյում: 2011 և 2012 թվականներին հայ գործարարը տեղ է գտել «Forbes»-ի կազմած մինչև 30 տարեկան ամենախոստումնալից համաշխարհային գործարարների թվում, իսկ 2015-ին հայտնվել է «Crain»-ի ներկայացրած մինչև 40 տարեկան ամենախոստումնալից գործարարների ցանկում: Օհանյանի կարողությունը գնահատվում է 6 միլիոն դոլար:

Նրա ու ամերիկացի թենիսիստուհու հարաբերությունների մասին առաջին անգամ տեղեկություններ են տարածվել 2015 թվականի աշնանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում