Մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը

Արագ շախմատի աշխարհի առաջնության ավարտից հետո սկսվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը։

Կայացած 12 տուրերի արդյունքում դասական շախմատում չեմպիոն Մագնուս Կարլսենն ու չեմպիոնության հավակնորդ Սերգեյ Կարյակինը վաստակել են 10-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով վերջինս գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 8․5 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Դանիլ Դուբովը։

Լևոն Արոնյանը 7․5 միավորով կիսում է 13-21-րդ տեղերը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 7 միավորով 22-35-րդ։

Կայծակնային շախմատի աշխարհի առաջնության երկրորդ և մրցաշարային վերջին օրն այսօր է՝ դեկտեմբերի 30-ին։ Կխաղացվի ևս 9 տուր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում